.jpg)
Ք․Էշթոն․ ԵՄ-ն չի կասեցնի Եգիպտոսին տրվող օգնությունը
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն արտակարգ հանդիպում են ունեցել Բրյուսելում, որտեղ քննարկել են Եգիպտոսում տիրող իրավիճակը։
Հանդիպման օրակարգի գլխավոր հարցն էր՝ կասեցնե՞լ, թե ոչ ԵՄ-ի կողմից Եգիպտոսին հատկացվելիք 5 մլրդ դոլարի օգնության փաթեթը, որը համաձայնեցվել էր նոյեմբերին՝ Մոհամեդ Մուրսիի ընտրությունից հետո։
ԱԳ նախարարները հայտարարել են, որ ԵՄ-ն կշարունակի Եգիպտոսին տրամադրել օգնություն, բայց նաև կվերահսկի տարածաշրջանում ընթացող բռնությունները։
2011թ․-ի եգիպտական հեղափոխությունից հետո Եվրամիությունն աջակցել է Եգիպտոսի ժողովրդավարական անցմանը՝ Հոսնի Մուբարաքի 30 տարվա կառավարության տապալումից հետո։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ ԵՄ-ն չի ցանականում վնասել Եգիպտոսի «տնտեսական հեռանկարին» այս վճռորոշ պահին։