Ջրանցքի դուրս են բերել 23-ամյա աղջկա դին
21/08/2013 18:49

Ջրանցքի դուրս են բերել 23-ամյա աղջկա դին

ԱԻՆ աշխատակիցները դուրս են բերել ջրանցքն ընկած աղջկա դին:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Արագյուղի մոտակա ոռոգման խողովակից դուրս են բերել 23-ամյա Գ. Հ.-ի դին: Այս մասին հաղորդում են ԱԻՆ լրատվական կենտրոնիս:

Ջրանցքի դուրս են բերել 23-ամյա աղջկա դին