ԶԼՄ-ներ. Դամասկոսում իսկական ցեղասպանություն է եղել (Տեսանյութ +18)
21/08/2013 18:19

ԶԼՄ-ներ. Դամասկոսում իսկական ցեղասպանություն է եղել (Տեսանյութ +18)

Համացանցում հայտնվել են այսօր Դամասկոսում տեղի ունեցած սպանդի կադրերը: Միջազգային լրատվամիջոցները ենթադրյալ քիմիական զենքի գործածումն արդեն որակել են որպես ցեղասպանություն:

Տեսանյութը, որը նկարահանվել է այսօր առավոտյան, տարածել են Reuters գործակալությունը և մի շարք այլ լրատվամիջոցներ:

Քանի որ այն պատկերում է սպանվածների լուսանկարներ, տեսանյութի բաց հրապարակումը ճիշտ չենք համարում: Եթե գտնում եք, որ պատրաստ եք դիտել այդ կադրերը, կարող եք հետևել հղումին:

Դյուրազգաց մարդկանց, կանանց և երեխաներին խորհուրդ չենք տալիս դիտել այն:

Հիշեցնենք, որ այսօր Սիրիայի ընդդիմությունը կառավարական ուժերին մեղադրել է քիմիական զենքի կիրառման մեջ, նշվում էր, որ քիմիական զենքի կիրառման պատճառով մահացել է 635 մարդ: Դրանից հետո Al-Arabiya-ն հայտնեց արդեն 1188 զոհի մասին:

Պաշտոնական Դամասկոսը հերքում է այս մեղադրանքը՝ այն որակելով որպես ակնհայտ սուտ:
 

ԶԼՄ-ներ. Դամասկոսում իսկական ցեղասպանություն է եղել (Տեսանյութ +18)