.jpg)
Էտո’Օ-ն միայն մեկ պայմանով կարող է հեռանալ «Անժիից»
32-ամյա հարձակվող Սամուել Էտո’Օ-ն, ամենայն հավանականությամբ, «Անժիում» կանցկացնի ևս մեկ տարի, որը նախատեսված է պայմանագրով: Այս մասին հայտնում է «BobSoccer»-ը: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն արդեն վաղուց` պայմանագրի ավարտից շատ առաջ ստացել է իրեն հասանելիք բոլոր ֆինանսական միջոցները: Էտո’Օ-ն կարող է հեռանալ մինչև ամառ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա կարող է թիմը լքել միայն այն դեպքում, եթե վերադարձնի մեկ տարվա աշխատավարձը:
«Անժիից», որը հայտարարել է քաղաքականության փոփոխության և ֆինանսավորման ծավալները կրճատելու մասին, արդեն հեռացել են Իգոր Դենիսովը, Յուրի Ժիրկովը, Ալեքսանդր Կոկորինը, Մուբարաք Բուսսուֆան, Լասսանա Դիարրան և Օլեգ Շատովը: Առաջիկայում այլ թիմ կտեղափոխվի նաև Վիլլիանը: Հնարավոր է, որ մինչև հայտավորման ժամկետի ավարտը թիմից հեռանան նաև Քրիստոֆեր Սամբան, Ալեքսեյ Իոնովը, Վլադիմիր Գաբուլովը, Ժոաո Կառլոսը և Մեհդի Կարսել-Գոնսալեսը: