Մոսկվայում հայրը 1-ամյա դստեր մարմինը թաքցրել է սառնարանում
21/08/2013 19:36

Մոսկվայում հայրը 1-ամյա դստեր մարմինը թաքցրել է սառնարանում

Մոսկվայում տղամարդը կնոջ մահից հետո սպանել է մեկամյա դստերն ու պարբերաբար ծեծել նրա երկվորյակ քրոջը:

Մոսկվայի տներից մեկի սառնարանում ոստիկանները հայտնաբերել են երեխայի դին: 33-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մարմինը տղամարդը սառնարանում թաքցրել է շուրջ երկու օր: Մահացած փոքրիկի քույրը անգինայով ու բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Life News-ը հաղորդում է, որ երեխաների մայրը մահացել է օգոստոսի 11-ին, երկարատև անբուժելի հիվանդությունից: Կնոջ մահից հետո տղամարդը սկսել է վատ վարվել երեխաների հետ:

Հարևանները պատմել են, որ ընտանիքի հայրը քաղաքավարի է եղել, բայց մի քիչ նյարդային: Լուրեր են շրջանառվում, որ ընտանիքի հայրը թմրամոլ է:

Հետքաննության արդյունքում հաստատվել են խոսակցությունները, բնակարանում ոստիկանները ներարկիչներ են գտել:

Քննիչները մտադիր են հարցաքննել երեխաների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու անձանց:
 

Մոսկվայում հայրը 1-ամյա դստեր մարմինը թաքցրել է սառնարանում