Սխտորը պաշտպանում է չարորակ ուռուցքից և թոքերի քաղցկեղից
21/08/2013 19:12

Սխտորը պաշտպանում է չարորակ ուռուցքից և թոքերի քաղցկեղից

Սխտորն օգտագործել են դեռևս մեր թվարկությունից առաջ: Շումերները սխտորաթուրմն օգտագործում էին որպես ջերմիջեցնող միջոց, եփուկը` որպես թուլացնող միջոց, իսկ բացի այս ամենը, սխտորի հիմքի վրա պատրաստում էին միքստուրա, որը զինվորներն օգտագործում էին մարտից առաջ:

Անտիկ շրջանի հույն հեքիմները` սխտորը խառնելով օփիումի հետ, օգտագործում էին որպես թմրեցնող միջոց` վիրահատությունների դեպքում, իսկ հին հռոմեացիները, զգուշանալով այն ժամանակ շատ տարածված թույնով լի գավաթից, ապահովության համար խմում էին սխտորաթուրմ՝ որպես հակաթույն: Անգլիացիներն այն անվանում էին «դժոխքի ծնունդ»: 

Յուրաքանչյուրը, եթե ամեն օր ուտի 2 պճեղ սխտոր, կարող է զերծ մնալ հաճախակի մրսածությունից ու վիրուսային վարակներից, թրոմբների առաջացումից, գերհոգնածությունից: Աղեստամոքսային տրակտի աշխատանքը կլինի կարգավորված և կարող է կանխարգելել չարորակ ուռուցքների առաջացումը, այն կարող է պաշտպանել թոքերի քաղցկեղից. սխտորն իր մեջ պարունակում է բնության մեջ բացառիկ մի էլեմետ` գերմանիում, ինչն ունի հակաուռուցքային ազդեցություն:

Հին ավանդույթների համաձայն, սխտորի մեկ ատամը կարող է պաշտպանել վամպիրների հարձակումներից:
 

Սխտորը պաշտպանում է չարորակ ուռուցքից և թոքերի քաղցկեղից