.jpg)
Մուբարաքն արդարացվեց. Նա բանտից դուրս կգա այսօր երեկոյան
Եգիպտոսի դատարանը վճռել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: 85-ամյա Մուբարաքը բանտից դուրս կգա այսօր երեկոյան, քանի որ նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքեր այլևս չկան:
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով անվտանգության և դատական համակարգում ունեցած աղբյուրներին:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքին մեղադրում էին 2011 թվականի հունվարյան հեղափոխության ժամանակ ցուցարարների վրա կրակելու հրաման տալու մեջ, որի հետևանքով զոհվել էր 850 մարդ: Սակայն այս տարվա ապրիլին Կահիրեի դատարանը վճռել է ազատ արձակել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, քանի որ ըստ նախնական վճռի դատարանը Մուբարաքի մեղավորության մասին ապացույցներ չէր գտել: Այս վճիռը, սակայն, թույլ չտվեց նախկին նախագահին հայտնվել ազատության մեջ, քանի որ նրա դեմ ներկայացված էր նաև կոռուպցիայի մեղադրանք: Եգիպտոսի նախկին նախագահի և նրա որդիների դեմ ներկայացվել է բյուջեից ավելի քան 150 միլիոն դոլար յուրացնելու մեղադրանք: