Ատամնաբույժը ցանկանում է կլորանավորել Ջոն Լենոնին
21/08/2013 15:44

Ատամնաբույժը ցանկանում է կլորանավորել Ջոն Լենոնին

Կանադացի ատամնաբույժ Մայքլ Ժուկը, ով աճուրդի ժամանակ ձեռք է բերել Ջոն Լենոնի ատամը, պատրաստվում է կլոնավորել լեգենդար երաժշտին:

Նա պատրաստվում է դա անել, հենց մարդկանց կլոնավորելու հնարավորություն լինի:

«Եթե գիտնականները կարծում են, որ կարող են հսկա մամոնտ կլոնավորել, ապա Ջոն Լենոնը կարող է լինել հաջորդը»,- ասել է ատամնաբույժը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Ժուկը Լենոնի ատամը ձեռք է բերել 2011թ.: Լեգենդար երգչի ատամի համար վճարել է 30 հազար դոլար: Կանադացի բժիշկը Լենոնի ատամի հետ շրջել է աշխարհի բազմաթիվ ատամնաբուժարաններում: Մայքլ Ժուկը հայտնիների ատամների մասին գրքի հեղինակ է:

 

 

Ատամնաբույժը ցանկանում է կլորանավորել Ջոն Լենոնին