.jpg)
Մալազիայում ավտոբուս է ընկել կիրճը, մահացել է ավելի քան 30 մարդ
Մալազիայի զբոսաշրջային գոտիներից մեկում տեղի ունեցած ավտոբուսի վթարը 33 մարդու կյանք է խլել:
Rosbalt.ru լրատվական կայքը գրում է, որ կիրճն ընկած ավտոբուսի մեջ 45 մարդ է եղել: Ոստիկանությունների տվյալներով` տրանսպորտային միջոցը, ենթադրաբար, մայրաքաղաքից զբոսաշրջային գոտի է տեղափոխել հանգստացողների ու տեղի բնակիչների:
Վթարի վայրում աշխատանքներ են իրականացնում իրավապահ մարմինների և Շտապ օգնության աշխատակիցներ: Փրկարարական գործողութունները շարունակվում են: