ՍԱՊԾ. «Արզնու» կաթնամթերքից արգելանքը հանվել է
21/08/2013 11:34

ՍԱՊԾ. «Արզնու» կաթնամթերքից արգելանքը հանվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոհմային ԹՏԽ‰» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն»‰, «Մածուն 3.2%»‰, «Կաթ պաստերացված‰», «Թան‰», «Կաթնաշոռ 2%»‰, «Կաթնաշոռ 9%»‰, «Թթվասեր»‰ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ»‰ ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Արզնու տոհմային ԹՏԽ»‰ ԲԲԸ-ի փոխտնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ»‰ ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Քամած մածուն»‰, «Մածուն 3.2%»‰, «Կաթ պաստերացված»‰, «Թան»‰, «Կաթնաշոռ 2%‰», «Կաթնաշոռ 9%»‰, «Թթվասեր‰» արտադրատեսակների արտադրության արգելանքը: Այս մասին փոխանցում են Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

ՍԱՊԾ. «Արզնու» կաթնամթերքից արգելանքը հանվել է