«Մուդիս» կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն»
21/08/2013 10:47

«Մուդիս» կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն»

Միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը (Moody՛s Investors Service) հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, համաձայն որի,  Հայաստանը գնահատման սանդղակում բարելավել է իր վարկանիշը:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ «Մուդիս»-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝  նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:

Հեղինակավոր կազմակերպության որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաև բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ:

Կազմակերպությունը նաև վերանայել է ազգային արժույթի առաստաղը՝ սահմանելով այն Baa3`  Baa1-իփոխարեն:

 

 

«Մուդիս» կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն»