.jpg)
Փիղը հանել է ձագին խոր փոսից (Տեսանյութ)
Հարավային Աֆրիկայի ազգային պարկի այցելուները ականատես են եղել փոքրիկ փղիկի փրկությանը:
Զբոսաշրջիկ Ռիչարդ Լեոնարդի ուշադրությունը գրավել են խոր փոսի կողքին հավաքված փղերը: Զբոսաշրջիկը նկարահանել է դրամատիկ պահը:
Փղերը անդադար պտտվել են խոր փոսում հայտնված լացող ձագի շուրջը: Խմբի մեջ նկատվել է փղիկի մայրը: Կենդանին հեռու է վանել ցեղակիցների ու սկսել փոքրիկին փրկելու «օպերացիան»: Մայր փիղը կնճիթով բռնել է ձագուկին, սակայն ամբողջությամբ ցեղի մեջ թաթախված փղիկը սահել է: Հետո մայրը սկսել է օգնել, որպեսզի ձագուկը բարձրանա վեր: Ի վերջո, չարաճճի փղիկին հաջողվել է փրկել:
«Առաջին անգամ էի հետևում վայրի փղին, այս դեպքը կհիշեմ ամբողջ կյանքում: Ես հանգիստ շունչ քաշեցի, երբ տեսա, որ փղիկը լավ է»,- Life News-ի հետ զրույցում պատմել է Ռիչարդ Լեոնարդը: