Սեքսն ավելի լավ է մարզում ուղեղը, քան` խաչբառերը
21/08/2013 18:10

Սեքսն ավելի լավ է մարզում ուղեղը, քան` խաչբառերը

Օրգազմն ավելի լավ է մարզում ուղեղը, քան`  խաչբառերը: Դա է ապացուցել է Ռուջերսի համալսարանի գիտնականը, ով ավելի քան 30 տարի ուսումնասիրել է կանանց օրգազմը:

«Այն պահին, երբ կինը շատ մեծ հաճույք է զգում, դեպի ուղեղ մեծ քանակությամբ արյուն է հոսում: Ուղեղը նաև սնուցվում է տարբեր նյութերով»,- ասել է համալսարանի հոգեբանության ամբիոնի ներկայացուցիչ Բարի Կոմիսարուկը:

«Մտավոր վարժանքներն ուղեղի գործունեությունը միայն մասամբ են խթանում, իսկ օրգազմն ակտիվացնում է ամբողջ ուղեղը»,– ասել է նա:

Գիտնականը նաև ենթադրել է, որ հաճույքի պահը արգելափակում է ցավը, հենց այդ համակարգն է օգնում թուլացնել ծննդաբերության ցավերը, հաղորդում է Bagnet.org-ը: 

Սեքսն ավելի լավ է մարզում ուղեղը, քան` խաչբառերը