Քոչարյան. Ռազմական գործողություններում հաջողության երաշքիը միայն զենքը չէ
21/08/2013 15:27

Քոչարյան. Ռազմական գործողություններում հաջողության երաշքիը միայն զենքը չէ

Մեծ ջանքեր է պահանջվում, որ կոնվենցիաներին համաձայն,  Ադրբեջանն իրականացնի այն,  ինչ պետք է: «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Ադրբեջանում հայտնված ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի մասին, ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ յն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, առաջին անգամ չէ և խախտում է, որը նորություն չէ: 

Ռազմագերու ճակատագրի հետ կապված` Շ. Քոչարյանը նշել է, որ այդ ուղղությամբ բոլոր մակարդակներում հնարավորի ամեն բան արվում է. «ԱԳՆ է հրավիրվել է ԿԽՄԿ ներկայացուցիչը, նախարարը, թեև արձակուրդում է, սակայն կապի մեջ է համապատասխան պաշտոնյաների, բանակցային գործընթացի միջնորդների հետ»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկային, ապա փոխնախարարը նկատեց, որ Ադրբեջանը   շատ վաղուց է զենք է ձեռք բերում,  և Ադրբեջանի համար զենքի թիվ մեկ մատակարարը, նրա խոսքերով,  Ռուսաստանն է. «Սակայն այս դեպքում  մտահոգությունը ձեռքբերված զինատեսակների ծավալն ու որակն է, իսկ վերջին գործարքն արդեն լուրջ է»: 

Շարունակելով խոսքը` Շ. Քոչարյանն ընդգծեց, որ ռազմական հավասարակշռությունը միայն զինտեխնիկայով չէ. «Հայաստանը ևս հետևողականորեն նորացնում է իր զինտեխնիկան, դա շարունակական պրոցես է, բայց ռազմական գործողություններում հաջողության երաշքիը առաջին հերթին զենքը չէ»,- ասաց ԱԳ փոխնախարարը` օրինակ բերելով 90-ական թվականները, երբ հարաբերակցությունը դեպի Ադրբեջանն էր, բայց  հաղթանակ չտարավ: