.jpg)
Նիհարելու արդյունավետ եղանակներ. 5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից
Սննդաբան-մասնագետների հավաստմամբ՝ այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը՝ և նիհարել ցանկացողները, և նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
1. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով՝ կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից:
2. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և ախծաջրեր, և սպիտակուցներ, և ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով:
3. Մի չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը:
4. Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից:
5. Պահպանեք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը՝ օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):