Տիգրան Խզմալյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում է
21/08/2013 15:05

Տիգրան Խզմալյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում է

Մեկ ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեից ոստիկանությունը բերման է ենթարկել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Տիգրան Խզմալյանը բնակիչների և Նախախորհրդարանի մի քանի անդամների ու աջակիցների հետ միասին մասնակցում էր այդ հասցեում կատարվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու պայքարին:

Ավելի վաղ Նախախորհրդարանը Facebook-ի իր էջում հաղորդագրություն էր տարածել, որում ասված է.

«Շատ լարված իրավիճակ է ստեղծվել Կոմիտաս 5 հասցեում: Կարմիր բերետավորների անմիջական միջամտությամբ շինարարական տեխնիկան մտցվել է շինարարության տարածք և փորձ է արվում վերսկսել շինարարությունը: Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի անդամներն այս պահին գտնվում են շինարարության տարածքում և փորձում են կանխել ապօրինի շինարարության վերսկսումը: Բնակիչները և ակտիվիստները պահանջում են իշխանություններից շտապ քաղաքական լուծում տալ այս խնդրին»:

 

Տիգրան Խզմալյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում է