.jpg)
Տիգրան Խզմալյանը ոստիկանությունից դուրս է եկել
Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը դուրս է եկել ոստիկանությունից:
Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունից.
«Քիչ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Տիգրան Խզմալյանը դուրս է եկել Ոստիկանությունից: Այս պահին նա նորից Կոմիտաս 5 հասցեում է: Ոստիկանների մեծ կարգախմբի հսկողությամբ վերսկսվել է մի քանի ժամով դադարեցված ապօրինի շինարարությունը»:
Նախորդող հրապարակումներ՝ Տիգրան Խզմալյանը Ոստիկանության Կենտրոնի բաժնում է
Ակտիվիստը կտրել է երակները