Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել. Նոր մանրամասներ
23/08/2013 13:35

Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել. Նոր մանրամասներ

Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում հակառակորդի դիրքերից արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմում գրանցվել է մեկ զոհ և մեկ վիրավոր: Այս մասին, Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հակառակորդի գնդակի թիրախ են դարձել ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյանը և Նորայր Արարատի Պետրոսյանը:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին մանրամասները պարզվում են:
 

Հակառակորդի կրակից զինվոր է զոհվել. Նոր մանրամասներ