Հալեպի հայաբնակ թաղամասը հրթիռակոծվել է. Վիրավորվել է 2 կին
23/08/2013 19:56

Հալեպի հայաբնակ թաղամասը հրթիռակոծվել է. Վիրավորվել է 2 կին

Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասն այսօր առավոտյան հրթիռակոծության է ենթարկվել: Ինչպես հայտնում է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը, ռումբերից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, ինչի հետևանքով 2 կին է վիրավորվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի ընդդիմության գրոհայինները հարձակվել են Դամասկոսի Քասսաա թաղամասի վրա, որտեղ բնակվում են նաև հայեր: Տասնյակ ռումբերի պայթյունների հետևանքով վիրավորվել էր երկու հայ:
 

Հալեպի հայաբնակ թաղամասը հրթիռակոծվել է. Վիրավորվել է 2 կին