Բերեզովսկի. «Ճայթռուկները խաղադաշտ են բերում աղջիկները»
23/08/2013 17:40

Բերեզովսկի. «Ճայթռուկները խաղադաշտ են բերում աղջիկները»

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք «Զենիթի» հետ հանդիպման մասին:

«Լավ տրամադրությամբ եմ մոտենում այս խաղին: Պատճառն ամենևին այն չէ, որ 13 տարի առաջ պաշտպանել եմ այս թիմի դարպասը, պարզապես «Զենիթը» ներկա պահին Պրեմիեր լիգայի ամենաուժեղ թիմերից մեկն է»,- նշել է Բերեզովսկին:

Այն հարցին, թե մոսկովյան թիմում հիշո՞ւմ են արդյոք նախորդ տարի տեղի ունեցած միջադեպը, երբ հյուրերի երկրպագուներն Անտոն Շունինի վրա ճայտրուկ էին նետել, դարպասապահը պատասխանել է.

«Ոչ, չենք հիշում: Ոչ մեկ այդ մասին չի մտածում և չի խոսում: Ամեն ինչ անցյալում է: Իհարկե զարմանալի է, որ մինչ այժմ չի գտնվել այդ երկրպագուն, սակայն դժվար է բացահայտել անձին, երբ ամենուր ծուխ է և ոչինչ չի երևում: Այդ ժամանակ «Զենիթին» խիստ պատժեցին` տեխնիկական պարտություն գրանցելով: Կարծում եմ, այդ միջադեպը շատերին ստիպեց մտածել:

Ըստ իս, ճայթռուկները խաղադաշտ են բերում աղջիկները, քանի որ նրանց համեմատաբար քիչ են ստուգում»,- նշել է Բերեզովսկին:
 

Բերեզովսկի. «Ճայթռուկները խաղադաշտ են բերում աղջիկները»