.jpg)
Համացանցում քննարկվում է հայ վարորդի ու ռուս շիկահերի բախումը (Տեսանյութ)
Համացանցում օրեր շարունակ քննարկվում է հայ վարորդի ու ռուս շիկահեր աղջկա մասնակցությամբ անսովոր պատահարը: Ազգությամբ հայ տղամարդուն պատկանող մեքենայի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ կինը իր Hyundai Getz մեքենայով բախվում է ամենագնացին:
Աղջիկը առաջ է սլանում՝ չնկատելով առջևից ընթացող մեքենան. նա չի փորձում արգելակել կամ փոխել ուղղությունը: Վթարի վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ավտոկայանատեղի է: Ամենագնացի վարորդը բավականին դանդաղ է երթևեկում: Տեսանյութում հայ վարորդ հեռախոսով է խոսում: Բախման պահին աղջիկը գլխով հարվածում է դիմապակում, ուշաթափվում, սակայն քիչ անց ուշքի է գալիս: Հաղորդում է Vesti.ru կայքը:
Օգոստոսի 19-ին համացանցում հայտնված տեսանյութը բազմաթիվ դիտումներ է ունեցել: Տեսանյութը դիտած օգտատերերից ոմանք ենթադրել են, որ Hyundai մեքենայի կին վարորդը քնած է եղել, կամ ոչ սթափ վիճակում: Օգտատերերից մեկն էլ գրել է.
«Ամբողջական ձախողման երեք կանոնները. նա կին է, շիկահեր ու Hyundai ղեկին»: