.jpg)
22 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը (Տեսանյութ)
1991 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը:
Գերագույն խորհրդի նիստում հռչակագիրն ընդունվեց 182 կողմ, 2 դեմ ձայներով: Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը:
Անկախության հռչակագրի ընդունումից հետո Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության:
«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»,- ասված է հռչակագրում: