.jpg)
Էլմար Բրոկ․ ՌԴ-ի սպառնալիքները ստվեր են գցում Վիլնյուսի գագաթաժողովի վրա
Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն արտակարգ նիստ է հրավիրել օգոստոսի 28-ին, որտեղ քննարկվելու է Ուկրաինայում և Եգիպտոսում ստեղծված լարված իրավիճակը։ Հանձնաժողովի կողմից կմշակի Եվրամիության արձագանքը ստեղծված դրությանը։
Էլմար Բրոկի հայտարարության մեջ ասվում է․«Մենք չենք կարող կանգնել և դիտել Եգիպտոսում օրեցօր վատթարացող իրավիճակը։ ԵՄ-ն պետք է փորձի և նպաստի ճգաժամի լուծմանը։ Լուծում, որը պետք է ներառի ոչ միայն ազատ և արդար ընտրությունների անցկացումը, այլ նաև սահմանադրական բարեփոխոմները, որը կհարգի և կերաշխավորի Եգիպտոսի հասարակության իրավունքի բոլոր բաղադրիչները»։
Էլմար Բրոկն, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ակնհայտ ճնշումներին, ասել է․ «Մենք պետք է նաև տանք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառած առևտրային սահմանափակումների սպառնալիքների քաղաքական գնահատականը։ Սա լուրջ սպառնալիք է, որը կարող է ստվեր գցել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի վրա»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ուկրաինական ապրանքների վրա նոր ստուգումներ է սահմանել՝ փորձելով հետ պահել Ուկրաինային՝ Եվրամիության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի կնքումից, որը Ռուսաստանը Ուկրաինայի համար «ինքնասպանություն» է համարում