.jpg)
Սննդակարգ՝ գրասենյակում աշխատողների համար
Ճիշտ սնվելու գլխավոր կանոնը հաճախ ու կանոնավոր սնվելն է: Պակաս կարևոր չէ նաև, թե ինչ եք ուտում: Սննդակարգի հետ կապված խնդիրներ են ունենում ողջ օրը աշխատավայրում անցկացնող մարդիկ: Այն մարդկանց, ովքեր աշխատում են նման պայմաններում ու ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրենց հետ սնունդ տանել, առաջարկում ենք պլանավորել սննդակարգը:
Այսպես, նախաճաշից մինչև ճաշ ընկած հատվածը բավականին երկար է: Այս ընթացքում կարող եք թեյ խմել և ինչ-որ բան ուտել, երկարատև քաղցը բացասաբար է ազդում է նյութափոխանակության և ստամոքսի վրա:
Ժամը 16:00-ի շրջանում, երբ օրգանզմը հոգնում է և աշխատունակությունը կտրուկ ընկնում է, հարկավոր է որևէ քաղցր բան ուտել:
Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա հարկավոր է այդ անել մինչ 18:00-ն: Ապացուցված է, որ ուշ երեկոյան սնվելը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա:
Եթե, այնուամենայնիվ ուշ եք վերադառնում, ապա մի հրաժարվեք սնունդից, կարևոր է, որ սնվեք քնելուց ոչ շուտ քան երեք ժամ առաջ: