Այսօր վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում
23/08/2013 15:46

Այսօր վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի բաժնից:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

 

Այսօր վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում