Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք ունենք մեկ ամիս, մի վերջին եղանակ
23/08/2013 19:36

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք ունենք մեկ ամիս, մի վերջին եղանակ

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան հանրահավքը:

Մինչ ելույթ ոննենալը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը:

«Հիշում ենք բոլոր նրանց, ովքեր կերտեցին ազատ, անկախ Հայաստանը, և նրանց, ովքեր ընդունեցին Անկախության մասին հռչակագիրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շնորհավորելով հռչակագրի ընդունման օրվա կապակությամբ:

«Ամբողջ ազգը գիտի՝ իշխանական մեծագույն կեղծիքի պատճառով բոլորս կախման մեջ ենք, ՀՀ-ն փաստացի արտակարգ իրադրության մեջ է: Այսպես չենք կարող, սա վերկուսակցական համազգային գիտակցություն է: Մենք ունենք մեկ ամիս, մի վերջին եղանակ՝ փակուղային ճանապարհից հետ կանգնելու համար, արտաքին ու ներքին մարտահրավերների պատասխան տալու համար»,- իր ելույթում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին կոչ արեց չնեղանալ իրենից ու հիշեցրեց, որ Ազատության հրապարակում երդում են տվել. «Այդ բանից հետո, ինձ, ընտանիքիս, կողմնակիցներիս ոստիկաններից ոմանք Բաղրամյանի ասֆալտի հոտն ու համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց քայլել ժողովրդի ընտրյալի հետ ու աղոթել ընտրակեղծարարների հոգիների համար, ուրախ եմ, որ արյուն չթափվեց»:

Խոսելով առաջիկա մեկ ամսվա պայքարի մասին, Րաֆֆի Հովհանիսյանը նշեց, որ նախորդ ամիսները ցույց են տվել՝ պայքարը կախված չէ մեկ թեկնածուից.

«Պիտի հաղթահարենք արհեստական վիհը, որ կա. քաղաքացի, կուսակցություն, ազատամարտիկ պետք է այս հրապարակում թև ու թիկունք լինեն, եթե փոփոխություն են ուզում: Այս ամսվա ընթացքում պիտի կերտի այն ուժը, որը փոխելու է երկիրը»: 

Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք ունենք մեկ ամիս, մի վերջին եղանակ