.jpg)
Ր. Հովհաննիսյան. Մինչև սեպտեմբերի 23-ը՝ ունենալու ենք նոր վիճակ Հայստանում
Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:
Ավարտին կրկին ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Բոլորը գիտեն, որ դանակը ազգային պետական ոսկորին է հասել, չի կարող շարունակվել, առանձին առանձին պայքարելիս՝ ոչ մի տեղ չենք հասնելու: Առաջարկում եմ, քանի ուշ չէ, քանի հաղթանակը, որը մենք կերտել ենք, 90 տոկսով մեր ձեռքում է, փոխենք մեր մոտեցումը, միատեղ պիտի միանանք մեր երկիրը փրկելու: Սեպտեմբերին ոչ թե թեժ աշուն, այլ հրամայական պայքար է լինելու: Հայտարարում եմ՝ ես՝ անձամբ՝ որպես ՀՀ քաղաքացի, «Ժառանգությունը»՝ համակիրներով, ներկա կլինենք քաղաքապետարանի դիմաց, համալսարանների մոտ, Կոմիտաս 5-ում, գյուղերում, քաղաքներում: Բոլորս մեկ նպատակ ուենք. պիտի միանանք, եթե ոչ, ապա մենք ենք մեղավորը, ոչ թե անընտիր այս իշխանությունը»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ միանալու են օգոստոսի 29-ին Ազատության հրապարակում հանրահավաք անող ազատամարտիկներին, Կառավարության մոտ ցույց անող ուսանողներին. «Որտեղ կա ահազանգ, պահանջ, մենք լինելու ենք ներկա, որեսզի աշունը լինի մեր համապետական հաղթանակի եղանակը: Դա մեր ձեռքերում է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, որ այցելելու են Վանաձոր, Գյումրի, սեպտեմբերի 1-4-ը՝ Արցախ. «Այցելելու ենք Սյունիք՝ մեր հայրենիակիցներին ներկայացնելու համար թեկնածու Սամվել Հայրապետյանին, որը Լիցկայի կեղտերը պիտի մաքրի ու արդարություն բերի Սյունիք աշխարհին: Այսօր օգոստոսի 23-ն է, մինչև սեպտեմբերի 23-ն ունենալու ենք նոր վիճակ Հայստանում»,-ելույթի վերջում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ռեինկարնացիա» խմբի համերգը: