ՌԴ-ն իր սահմանը փակել է 12 հազար ադրբեջանցիների առջև
23/08/2013 11:20

ՌԴ-ն իր սահմանը փակել է 12 հազար ադրբեջանցիների առջև

Ավելի քան 200 հազար ներգաղթյալների, ովքեր խախտել են ՌԴ օրենքները, այս տարվա սկզբից արգելվել է մուտք գործել երկիր: Այս մասին Interfax-ին ասել են Դաշնային միգրացիոն ծառայությունից:

«Գերակշռում են Ուզբեկստանի (41%), Տաջիկստանի (21%), Ղրղզստանի (9%), Ադրբեջանի (6%) և Ուկրաինայի (4%) քաղաքացիերը»,- ասել է ծառայության ներկայացուցիչը:

120 հազար ներգաղթյալների փաստաթղթեր ուսումնասիրվում են:

«Ավելի քան 300 հազար արտասահմանցիների, ովքեր խախտել են կացության ժամկետը, գործող օրենքի համաձայն ՝կարգելվի այցելել մեր երկիր»,- ասել է զրուցակիցը:

Դաշնային միգրացիոն ծառայության օտարերկրացիների աշխատանքների կազմակերպման վարչության պետի տեղակալ Դմիտրի Դեմիդենկոն ավելի վաղ հայտարարել է, որ ավելի քան 3 մլ մարդ խախտել է երկրում գտնվելու ժամկետը:

ՌԴ-ն իր սահմանը փակել է 12 հազար ադրբեջանցիների առջև