Շուստեր. «Կամ Իկերը կփոխի թիմը, կամ կհաստատվի հիմնական կազմում»
23/08/2013 19:45

Շուստեր. «Կամ Իկերը կփոխի թիմը, կամ կհաստատվի հիմնական կազմում»

«Մալագայի» գլխավոր մարզիչ Բերնդտ Շուստերը, ով նախկինում գլխավորել է Մադրիդի «Ռեալը», խոսել է «Արքայական ակումբի» դարպասապահ Իկեր Կասիլյասի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Տեղեկացնում է AS-ը:

«Տարօրինակ է պահեստայինների նստարանին տեսնել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Իկեր Կասիլյասն է: Ընդ որում` խոսքը մեկ խաղի մասին չէ: Սա մի իրավիճակ է, որն սկսվել է նախորդ մրցաշրջանից:

Հուսով եմ, այս հարցը վերջնական լուծում կստանա: Կամ Իկերը կփոխի թիմը, կամ կկարողանա վերադարձնել տեղը հիմնական կազմում: Կասիլյասի բախտը բերել է, որ իրեն հավատում է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն»,- նշել է Շուստերը:

Վերջին ժամանակահատվածում Իկերն սկսել է նյարդային արձագանքել այն հանգամանքին, որ ստիպված է նստել պահեստայինների նստարանին:
 

Շուստեր. «Կամ Իկերը կփոխի թիմը, կամ կհաստատվի հիմնական կազմում»