Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել
24/08/2013 15:56

Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Այսօր, ժամը 01.40-ին, «Զվարթնոց‰» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց‰» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ հայտնաբերվել է փամփուշտ: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման, իրականացման և «Զվարթնոց‰» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները Երևան-Սոչի չվերթի ուղևոր` 1989 թ. ծնված ՌԴ քաղաքացի, Դմիտրի Կ.-ի ուղեբեռի զննության ժամանակ, ուղեբեռում գտնվող զինվորական բաճկոնի գրպանից հայտնաբերել և առգրավել են 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Նույն օրը, ժամը 03.30-ին, Դմիտրի Կ.-ն օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Երևան-Սոչի չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել