.jpg)
Ադրբեջանի Նախիջևան քաղաքում փակվում են ինտերնետ ակումբները
Ադրբեջանի Նախիջևան քաղաքում նախօրեից մեկնարկել է ինտերնետ ակումբների փակման գործընթացը: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը` հղում անելով ակումբներրի սեփականատերի հաղորդած տեղեկություններին:
Վերջիններիս խոսքով` նման կարգադրությամբ հանդես է եկել Նախիջևանի ինքնավար հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարությունը:
Աղբյուրը նշում է, որ որոշումը որևէ կերպ չի պատճառաբանվում: Ինտերնետ ակումբների փակման գործընթացը այսօր շարունակվել է ինքնավար հանրապետության այլ բնակավայրերում:
Տեղի ընդդիմադիրները կարծում են, որ այս միջոցառումները կապված են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Իշխանությունները մտավախություններ ունեն, որ վերջին շրջանում Նախիջևանում խիստ տարածում գտած սոցիալական ցանցերի միջոցով ընդդիմությունը կարող է կազմակերպել բողոքի ցույցեր: