.jpg)
Կանիսարես. «Ռեալում» դադարել են հարգել Կասիլյասին»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Սանտյագո Կանիսարեսը նշել է, որ «Ռեալում» դադարել են հարգել դարպասապահ Իկեր Կասիլյասին: Նրա խոսքերով` ոչ մի խնդիր չկա, որպեսզի ֆուտբոլիստը տեղափոխվի «Բարսելոն»:
«Իկեր Կասիլյասը առանց որևէ խնդրի կարող է տեղափոխվել «Բարսելոն»,- Կանիսարեսի խոսքերը մեջբերել է «Cadena Ser»-ը:- Կատալոնիայում նա կստանա այն հարգանքը, որին արժանի է: Համարում եմ, որ Մադրիդում շատ արագ են մոռացել, թե ինչ է նա արել ակումբի համար: Դադարել են տարրական հարգանք դրսևորել նրա նկատմամբ: Եվ այս ամբողջ աղմուկը միայն խանգարում է Կասիլյասին»: