.jpg)
Անասնաբույժները կատվին սեռափոխության վիրահատության են ենթարկել
Անասնաբույժները Միքս անունով կատվի տերերից համաձայնություն են ստացել՝ իրականացնել նրա սեռափոխության վիրահատություն՝ այդպիսով հույս ունենալով փրկել կատվին միզաքարային հիվանդությունից: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Վորոնեժի անասնաբույժները իրականացրել են մարդու նկատմամբ իրականացվող սեռափոխությանը շատ նման վիրահատություն:
«Միքսը հիվանդ է արդեն 3 տարի, և պահանջվել է անասնաբույժների միջամտությունը, քանի որ նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է եղել»,- ասել են կատվի տերերը:
Կատուն այժմ առողջ է և իրեն միանգամայն լավ է զգում, թեև չունի որևէ սեռական օրգան, և չնայած սեռի փոփոխությանը, ըստ կայքի` իրեն իսկական արու կատվի պես է պահում: