«Ռեալը» մտադիր է 40 մլն եվրո վաստակել Դի Մարիայի վաճառքից
24/08/2013 17:36

«Ռեալը» մտադիր է 40 մլն եվրո վաստակել Դի Մարիայի վաճառքից

«Ռեալ» ֆուտբոլային ակումբը հույս ունի 40 մլն եվրո վաստակել արգենտինացի կիսապաշտպան Դի Մարիայի տրանսֆերի վաճառքից: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

«Ռեալը» մոտ ժամանակներս պետք է պաշտոնապես հայտարարի «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլի տրանսֆերի գնման մասին: Ակումբում մտադիր չեն նույն դիրքի երկու ուժեղ խաղացող պահել: Հաշվի առնելով արգենտինացու նկատմամբ հետաքրքրությունը` «Ռեալը» պատրաստ է վաճառել 25-ամյա ֆուտբոլիստին, որին հավակնում են մի շարք ակումբներ, մասնավորապես` «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն:

Ինքը` ֆուտբոլիստը, ով 2010 թվականից սկսած` «Ռեալի» կազմում անցկացրել է 138 խաղ և խփել 25 գոլ, չի ուզում հեռանալ «Արքայական թիմից» և պատրաստ է մրցակցել Բեյլի հետ հիմնական կազմում տեղի համար:

«Ռեալը» պատրաստ է բաժանվել նաև պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիու Կոենտրաուից: Նրա տրանսֆերից ակումբը ցանկանում է ստանալ 20 մլն եվրո: Կոենտրաուի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»:

«Ռեալը» մտադիր է 40 մլն եվրո վաստակել Դի Մարիայի վաճառքից