Դիլիջանում ավտոբուսի վթարի գործով կատարվում է քննություն
24/08/2013 12:30

Դիլիջանում ավտոբուսի վթարի գործով կատարվում է քննություն

Դիլիջանում ավտոբուսի վթարի գործով կատարվում է քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 09.00-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուս է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:

Պատահարի հետևանքով վարորդը և 17 ուղևորները /Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ/ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի վաղ կենտրոնի բժիշկ-վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ տուժողները «ուսուցչական կոլեկտիվ է, երկու հոգի վերակենդանացման բաժանմունքում են, տուժածների թվում երեխաներ չկան»:

Նախորդող հրապարակում` Վթար Դիլիջանում. Ուսուցչական կոլեկտիվ է, 2 հոգի վերակենդանացման բաժնում են

Դիլիջանում ավտոբուսի վթարի գործով կատարվում է քննություն