.jpg)
Նոր օֆշոր. Ամերիկահայ գործարարն՝ ընդդեմ ԲՀԿ-ականի
Օֆշորային նոր սկանդալ է հասունանում: Ամերիկահայ գործարար, «Արցախբանկի» բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարներից Հրաչ-Ներսես Կապրիելյանը, որոշ տեղեկություններով, Շվեյցարիայից «Արարատ» թիմում ներդրումներ կատարելու խոստումով մեծ գումարներ է հավաքագրել հայ համայնքից, բայց այդ գումարները ուղարկել է օֆշորային գոտում իր բիզնես կազմակերպություններին:
«Տևական ժամանակ է, որ լուրջ «ռազբորկաներ» են ընթանում ամերիկահայ գործարարի և ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի միջև: Երբեմնի գործընկերների աղմկահարույց սկանդալը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից առանց որևէ պատճառի դուրս թողնել Ա. Ախոյանին` վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով: Ավելի ստույգ` ամերիկահայ գործարարը որոշել էր համատեղ ջանքերով ստեղծված «Իտարկո Քոնսթրաքշն» ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել`փորձելով «քցել» Ախոյանի մոտ մեկ քառորդ բաժնեմասը: Հրաչ-Ներսիսյան Կապրիելյանը, որին սկզբում Ախոյանը նվիրել էր իր բաժնեմասերը, բայց հետո այն դատարանի միջոցով ետ էր ստացել, իր հերթին հայց է ներկայացրել Ախոյանի ընտանիքի դեմ: Հարուցված քրգործի շրջանակներում ջրի երես են դուրս եկել Կապրիելյանի կողմից թույլ տրված իրավախախտումները»,- գրել է «Հրապարակը»: