Ոստիկանություն են տարվել Մարիամ Սուխուդյանը, Վարդան Հակոբյանը և ուրիշներ
24/08/2013 17:00

Ոստիկանություն են տարվել Մարիամ Սուխուդյանը, Վարդան Հակոբյանը և ուրիշներ

Նախախորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է:

«Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ և Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:

Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդող հրապարակում՝ Կոմիտաս 5-ում ոստիկանական մահակների դեմ կանայք դուրս են եկել ավելներով
 

Ոստիկանություն են տարվել Մարիամ Սուխուդյանը, Վարդան Հակոբյանը և ուրիշներ