.jpg)
Տատիկի հողամասից կանեփ է առգրավվել
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 23-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, 1937 թ. ծնված Ամալյա Կ.-ի տան հողամասից հայտնաբերվել և առգրավվել է 200 կգ կանեփի 160 բույս: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: