.jpg)
2005թ.-ից հետո ՀՀ-ում սեռավարկների թիվը 44 տոկոսով աճել է
Ամեն տարի աշխարհում 20 դեռահասներից մեկը հիվանդանում է բուժելի սեռավարակով, տարեկան 330 միլիոն գրանցվող սեռական վարակներից առնվազն 1/3-ն ընկնում է մինչև 25 տարեկան երիտասարդներին, աշխարհում ՄԻԱՎ վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը նկատվում է 10-24 տարեկան երիտասարդների շրջանում:
Մասնագետները ևս Հայաստանում սեռավարակենրի երիտասարդացում և սեռավարակների թվի ավելացում են արձաանգրել, եթե 2003թ. պաշտոնական տվյալներով գրանցվել է 24 400 սեռավարակ, ապա 2007թ. այդ թիվը կազմել է 36 170: Իսկ 2005թ-ից հետո սեռավարկների թիվն աճել է 44 տոկոսով:
Սեռավարակներ համարվում են այն հիվանդությունները, որոնք մեկ մարդուց մյուսին են փոխանցվում հիմնականում սեռական ճանապարհով: Երբեմն սեռավարակներով վարակումը կատարվում է ինֆեկցված արյան հետ շփումից կամ ուղղահայաց ճանապարհով մորից պտղին:
Չորս ամենատարածված սեռավարակներն են` խլամիդիոզ, հոնորեա, սիֆիլիս և տրիխոմոնոզ: Սեռավարակների նշաններից են. կանանց մոտ հեշտոցային արտադրություն, տղամարդկանց մոտ` արտադրություն միզուկից, սեռական օրգանների խոցեր կանանց և տղամարդկանց մոտ, աճուկային ավշային հանգույցների մեծացում և այլն:
Նշված սեռավարակներն արդյունավետ ենթարկվում են կանխարգելման և բուժման. եթե հակաբեղմնավորիչները մատչելի չեն կամ չեն օգտագործվում, երկու սեռերն էլ սեռավարկաների վտանգը մեծ է:
Նշենք, որ սեռավարակները ամենահին հիվանդություններից են: Երկար ժամանակ բոլոր սեռական ճանապարհով փոխանցվող վարակները անվանվել են «ֆրանսիական հիվանդություն»: Հետագայում՝ 1900-ականներից սկսվել է գործածվել «վեներական հիվանդություններ» տերմինը, որը առանձնացրել է 5 տեսակի հիվանդություն: Հիմա մոտ 20 հիվանդություն սեռավարակ են համարվում` այդ թվում նաև սեռական քոսը, ոջլոտությունն ու մի շարք սնկային հիվանդություններ: