.jpg)
Սիրիացի զինվորները զինյալների թունելում քիմիական զենք են հայտնաբերել
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կառավարական բանակի զինվորները Դամասկոսի Ջոբար թաղամասում գտնվող ապստամբների թունելում քիմիական զենք են հայտնաբերել:
«Բանակի հերոսները մտել են ահաբեկիչների թունելներ և տեսել քիմիական զենք: Երբեմն զինվորները խեղդվել են Ջոբար մտնելիս: Նրանց փրկել է շտաբ օգնությունը»,- փոխանցել է հեռուստաընկերությունը՝ ավելացնելով, որ բանակի ստորաբաժանումը նախապատրաստվում էր գրոհել ապստամբների վերահսկողության տակ գտնվող արվարձանը:
Նշենք, որ Սիրիայում տիրող իրավիճակը կրկին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: Պատճառը օգոստոսի 21-ին մամուլում հայտնված լուրերն էին այն մասին, որ Դամասկոսի արևելյան Ղուտա շրջանում քիմիական զենք է կիրառվել, որի հետևանքով զոհվել է մոտ 1300 մարդ: Դեռ պարզ չէ, թե ով է այն իրականացրել՝ կառավարական զորքերը, թե ընդդիմությունը: Դամասկոսում գտնվող ՄԱԿ զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցիչ Անջելա Քեյնը քիչ առաջ ժամանել է Դամասկոս, որպեսզի դեպքի վայր մուտք գործելու թույլտվություն ստանա: ՄԱԿ քիմիական զենքի գծով տեսուչները Սիրիա էին ժամանել օգոստոսի 18-ին: Նրանք հետաքննություն են անցնակցելու Սիրիայի երեք բնակավայրերում և պարզելու, արդյոք հակամարտության ընթացքում քիմիական զենք կիրառվել է, թե՝ ոչ: