.jpg)
«Ամկար»-«Սպարտակ»` 2:1 (Տեսանյութ)
Ռուսաստանյան Պրեմիեր լիգայի հերթական տուրում այսօր «Սպարտակը» հյուրընկալվել էր Պերմի «Ամկարին»: Մոսկովյան թիմի հիմնական կազմում ընդգրկված էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հենց նրանք էլ արարեցին իրենց թիմի միակ գոլը. Օզբիլիսը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստացավ գնդակը, «Ամկարի» պաշտպաններից մեկի անհաջող սահանկումից հետո այն հայտնվեց Մովսիսյանի մոտ, ով դարպասային հրապարակի աջ կողմից գնդակն ուղարկեց դեպի դարպասի հեռավոր անկյունը: Վրա հասած Յակովլևը, ամեն դեպքում, որոշեց դիպչել գնդակին, և այն հայտնվեց ցանցում:
Ցավոք, «Սպարտակն» այս խաղում պարտություն կրեց 1:2 հաշվով: Դաշտի տերերի կազմում այդ գոլից առաջ և հետո աչքի ընկան համապատասխանաբար Պեևն ու Յակուբկոն: