.jpg)
Դիրքերում վիրավորված զինծառայողը դեռ 20 օր կմնա հոսպիտալում
Օրերս մարտական դիրքերում հակառակորդի դիպուկահար կրակոցից վիրավորված զինծառայող Արթուր Ասոյանի առողջական վիճակը դեպի լավն է գնում:
«Նրա ուսից հեռացրել ենք փամփուշտը»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Նա նշեց, որ զինծառայողը մոտ 20 օր կմնա հոսպիտալում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:
Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Նախորդող հրապարակում՝ ՊՆ. Հայ զինվորը մահացել է դիպուկահարի կրակից