.jpg)
Մանկական ֆիլմերի հերոս արջը կաթված է ստացել
Ազգային «Եղջերուների կղզի» զբոսայգում ծանր հիվանդությունից հետո նորից քայլել են սովորեցնում 3 մետրանոց արջին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Մանուկ մականունով արջը իր կյանքի 20 տարիների ընթացքում ելույթներ է ունեցել տարբեր երկրներում, նկարահանվել ֆիլմերում, իսկ մեկ տարի առաջ կաթվածի հետևանքով անշարժացել են նրա գրեթե բոլոր մկանները:
Ամեն առավոտ նա բարձրանում է իր հետևի թաթերի վրա և մի քանի անգամ ձգվում վերև: Այս վարժությունը հորինել է ինքը արջը: