.jpg)
Պարզել են սուրճի օգտագործման լավագույն ժամը
Շատ հաճախ արթնանալուց հետո սիրելի զբաղմունք է սուրճ վայելելը, սակայն մասնագետները պնդում են, որ առավոտյան սուրճի օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա:
Բրիտանացի գիտնականները անցկացարել են ուսումնասիրություններ և պարզել, որ օրվա ընթացքում սուրճ խմելու ամենալավ ժամը 14.00-ն է, քանի որ հենց այդ ժամանակ է, որ մարդիկ իրենց հոգնած են զգում և չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա:
Ուսումնասիրողները նշում են, որ այդ ժամին մեկ բաժակ սուրճն ազատում է հոգնածությունից և բարձրացում է ուշադրության կենտրոնացումը, քանի որ կոֆեինը ակտիվացնում է գլխուղեղում նեյրոնների աշխատանքը, լավացնում է տրամադրությունը, հիշողությունը, ռեակցիաներն ավելի են արագանում:
Իսկ առավոտյան ժամերին սուրճի օգտագործումը ոչ միայն անտեղի է, այլև վնասակար: