Կաթնաշոռ. Կատարյալ միջոց նիհարելու և մաշկի խնդիրները վերացնելու համար
26/08/2013 20:48

Կաթնաշոռ. Կատարյալ միջոց նիհարելու և մաշկի խնդիրները վերացնելու համար

Կաթնաշոռը՝ որպես դիետիկ սնունդ, ունի նաև մի շարք օգտակար հատկություններ: Լինելով կալցիումի շտեմարան, այն անհրաժեշտ է ատամների, մազերի, եղունգների և ոսկրային համակարգի առողջության և ամրության համար: Բացի կալցիումից՝ կաթնաշոռում կա նաև շատ երկաթ և ֆոսֆոր, ինչպես նաև՝ պարունակում է 12 վիտամին՝ А, Д, С, В խմբի վիտամիններ:

Կաթնաշոռը հրաշալի է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի ու սրտի հետ: Այն օգտակար է նաև լյարդի, լեղապարկի և հոդերի համար: Կաթնաշոռը նաև կոսմետիկ միջոց է: Դրա մեջ B2 վիտամինի մեծ քանակի շնորհիվ` այն երիտասարդացնում է մաշկը: Այդ իսկ պատճառով հաճախ կարելի է օգտագործել կաթնաշոռից պատրաստած դիմակներ:

500 գրամ կաթից հնարավոր է ստանալ մոտ 200 գրամ կաթնաշոռ: Կաթնաշոռը իր խտության շնորհիվ ավելի օգտակար հատկություններ ունի, քան կաթը: Հատկապես օգտակար է երեխաների համար, քանի որ փոքր տարիքից սկսած երեխաները վիտամինների կարիք ունեն:
 

Կաթնաշոռ. Կատարյալ միջոց նիհարելու և մաշկի խնդիրները վերացնելու համար