.jpg)
Դամասկոսում դիպուկահարները կրակել են ՄԱԿ աշխատակիցների վրա
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անհայտ դիպուկահարները կրակ են արձակել քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները հյետաքննելու նպատակով Սիրիա ժամանած ՄԱԿ-ի փորձագետների ուղղությամբ: France press գործակալությունը տեղեկացնում է, թե միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
«Քիմիական զենքի կիրառման հետաքննությունն իրականացնող փորձագետների ավտոշարասյունը դիտավորյալ կրակի է ենթարվել անհայտ դիպուկահարների կողմից»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:
Նշենք, կիրակի օրը սիրիական կառավարությունը թույլ էր տվել ՄԱԿ-ի փորձագետներին այցելել արգելված զենքի կիրառման վայրեր հետաքննություն անցկացնելու համար, այդ թվում Դամասկոսի արվարձանների, որտեղ ապստամբների հաղորդմամբ, մի քանի օր առաջ թունավոր զարինով լիցքավորված հրթիռների հետևանքով զոհվել է մի քանի հարյուր մարդ; Սիրիական իշխանությունները հերքել էին զենքի կիրառման մասին հարղոդագրությունները: