.jpg)
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի զինծառայողին
ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչները հանդիպել են հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևի հետ:
Օգոստոսի 23-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԽՄԿ ներկայացուցիչները գերուն են հանձնել ընտանիքի ուղարկած նամակը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի երևանյան գրասենյակի մամուլի բաժնից:
Նշենք, որ Ֆարաջև վերջերս Ադրբեջան վերադառնալու ցանկություն է հայտնել: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչի հանդիպմանը, Դ Տոնոյանը հայտնել է, որ ՀՀ -ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան:
Խարմիր խաչի գրասենյակից նշեցին, որ ադրբեջանցու վերադարձի հարցը գաղտնի է պահում:
Ֆիրուզ Ֆարաջևը գրեթե մեկ տարի է՝ ինչ Հայաստանում է: Մինչ այս նա հրաժարվում էր վերադառնալ հայրենիք: