.jpg)
Պոռնոկայք ստեղծելու համար մահապատժի դատապարտված իրանցիների վճիռը փոխվել է
Պոռնոկայքեր ստեղծելու մեղադրանքով իրանցի երկու բլոգերները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալներից մեկի՝ Սայիդ Մալեքփուրի, փաստաբան Մահմուդ Ալիզադե Թաբաթաբային տեղեկացրել է, որ պոռնոկայքեր ստեղծող երկու իրանցիները Իրանի հեղափոխական դատարանի կողմից դատապարտվել են մահապատժի: Գերագույն դատարանը ևս այդ վճիռը անփոփոխ էր թողել:
Փաստաբանի խոսքով՝ այն բանից հետո, երբ իր պաշտպանյալը զղջացել է, դատարանի կողմից պատիժը մեղմացվել է, հետևաբար՝ Սայիդ Մալեքփուրի և նրա հանցակցի նկատմամբ մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացվել: