.jpg)
Ռիբերի. «Եվ ինչո՞ւ չպետք է ստանամ «Ոսկե գնդակը»
Մյունխենյան «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հերթական անգամ հայտարարել է, որ շատ է ուզում դառնալ աշխարհի 2012-2013 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է գերմանական մամուլը: Ֆուտբոլիստը կրկին նշել է, որ նախորդ մրցաշրջանում իր թիմի հետ նվաճել է հնարավոր բոլոր մրցանակները:
«Դա մրցանակ է, որի մասին ես վաղուց եմ երազում: Արդեն երկու տարի է` ցուցադրում եմ ամենաբարձր մակարդակի ֆուտբոլ: Մասնավորապես` վերջին մրցաշրջանում շատ լավ եմ խաղացել ու շատ մրցանակներ նվաճել: Եվ ինչո՞ւ չպետք է ստանամ «Ոսկե գնդակը»,- շեշտել է Ռիբերին: