.jpg)
Ռոշենի արտադրանքում բենզոպիրենի պարունակությունը դեռևս չի ստուգվել
Սննդի անվտանգության պետական ծառայությունը ձեռք է բերել բենզոպիրենի ստուգման սարքերը, սակայն դրանք տեղադրման և գործարկման փուլում են: Aysor.am-ին այս մասին փոխանցեցին Սննդի անվտանգության պետական ծառայությունից:
Իսկ թե երբ կկարողնան ստուգել մասնավորպես ուկրաինական Roshen ֆիրմայի հրուշակեղենի մեջ բենզոպիրենի հնարավոր շեղումները, ծառայությունից դժվարացան ասել:
Մինչև սարքավորումը տեղադրեն, մինչև գործարկեն, այս ընթացքում Roshen ֆիրմայի հրուշակեղենն ազատորեն իրացվում է հայաստանյան խանութներում:
Հիշեցնենք, որ Roshen-ի հրուշակեղենի վաճառքը Ռուսաստանում արգելվել էր 2013 թ. հուլիսին. հրուշակեղենի մեջ հայտնաբերվել է բենզոպիրեն, նաև մակնշման անհամապատասխանություն բաղադրության հետ:
Նշենք, որ օրերս ՌԴ-ն հայտարարել էր, որ Ռոշեն ֆիրմայի արտադրանքի վերադարձը ռուսական շուկա կարող է մի քանի տարի ձգվել:
Հավելենք նաև, որ Roshen Ֆիրմայի արտադրանքի մեջ Սննդի անվտանգության պետական ծառայությունը շեղումներ չէր հայտնաբերել, սակայն բենզոպիրենի մասով խնդիրը բաց էր մնացել. բենզոպիենը համարվում է քաղցկեղածին: